«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Իրական ուժերի բալանսի գալու ամենահավանական ճանապարհը ամենաթույլի հաշվին կոմպրոմիսի գալն է

Իրական ուժերի բալանսի գալու ամենահավանական ճանապարհը ամենաթույլի հաշվին կոմպրոմիսի գալն է
21.09.2023 | 06:49

Աշխարհում տեղի ունեցող բոլոր լուրջ ու էական բաները տեղի են ունենում ուժերի ու շահերի դաշտում։

Այս անգամ էլ, Արցախի հետ տեղի ունեցող ամեն ինչը նույն ուժերի ու շահերի դաշտում է։

Սովորաբար ուժերի ու շահերի խաղի ժամանակ լինում են նաև կորուստներ՝ միմիայն ամենաթույլերի ու հարաբերական կամ սիտուացիոն թույլերի հաշվին։

Եթե մի պահ վերանանք ամենաբարձր մակարդակով ընթացող ուժային պայքարից և դիտարկենք միայն տարածաշրջանային լոկալ ուժերը, ապա առաջին մոտավորությոմբ կարող ենք բավարարվել միայն ռուս-թուրքական հարաբերություններով։

Ո՞րն է թուրքերի գերագույն շահը՝ բնականաբար, դա առնվազն տարածաշրջանում, իր ազդեցիկության աճն է՝ մասնավորապես, Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու իմաստով, որն էլ դեպի Թուրան տանող ճանապարհն է նաև։

Ավելի մեծ հակամարտության ֆոնին ո՞րն է Ռուսաստանի առավելագույն շահը կամ նվազագույն կորուստը՝ դա մեր տարածաշրջանում երկրորդ ճակատ չբացվելն է։

Իրական ուժերի բալանսի գալու ամենահավանական ճանապարհը ամենաթույլի հաշվին կոմպրոմիսի գալն է՝ Շոյգուի զուգահեռ այցը Իրան՝ դրա վկան։

Հարց հայաստանյան ներքին ցաքուցրիվ քաղաքական ուժերին՝ որևէ անգամ ձեր գործունեությունը ազդե՞լ է իրադարձությունների գլոբալ ընթացքի վրա։

Հավանաբար, Ռուսաստանի համար կարմիր գիծը բուն Հայաստանն է՝ առանց Արցախի, և դարձյալ Շայգուի այցը՝ դրա վկան։

Եվ, հավանաբար, բոլոր հետագա իրադարձությունները կգնան, թեկուզ ըստ խորհրդային քարտեզների, տակը մնացած Հայաստանը շատ թե քիչ ուժեղացնելու ճանապարհով։

Ցանկության դեպքում, որևէ մեկին ուժեղացնելու միջոցներ ու ճանապարհ հնարավոր է գտնել։

Իսկ դրա լակմուսի թուղթը որևէ ներքին քաղաքական ուժի կտրուկ ակտիվանալն է, քանզի թույլի համար, առանց թիկունքի, լուծումներ չեն լինում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3608

Մեկնաբանություններ